Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Պոբեդա» ավիաընկերության հետ կապված լուրերին:
Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`
1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:
2. Որոշել են իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից:
3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:
Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:
Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ:
Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել:
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:
Այ սա է օտար ընկերություննեերի վրա հույս դրած ապրելը:
Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա»- գրել է նա::