Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, (ավիաաղետի մասին խոսելու) պլաններ չկան»,- ասել է նա՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը, որում Ռուսաստանին առաջարկվում է իր վրա վերցնել վթարի մեղքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։