|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարականներով ներկայացուցիչ Հալեֆ Հալեֆովին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
X-ի միկրոբլոգում հանդիպման մասին հայտնել է Քըլըչը։ Նա մասնավորապես նշել է.
«Քննարկել ենք Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղի ազատագրումից հետո կառուցման և վերականգնման աշխատանքները, ընթացքը։ Եվս մեկ անգամ ընդգծել ենք, որ պետք է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատելու համար։ Բացի այդ, մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։ Մեր գոհունակությունն ենք հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ»։