|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Պոբեդա» ավիաընկերությունը չեղարկել է դեպի Երևան չվերթերը «Զվարթնոց» օդանավակայանում թանկ սպասարկման պատճառով: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը`ավիաընկերությունում իր աղբյուրին հղումով:
«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան չվերթերից օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր գների պատճառով։ «Զվարթնոց»-ում այն կազմում է 50 եվրո ամեն ուղևորի համար, ինչն ավելի բարձր է, քան մեր տոմսերի սակագինը»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը հայտնել է, որ «Պոբեդա»-ի հետ համագործակցող այլ օդանավակայաններում մեկ ուղևորի սպասարկման գումարը կազմում է մոտ 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում սպասարկման գումար ընդհանրապես չկա։
Ընկերությունը Դոնի Ռոստովից Երևան եւ հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն էր ստացել հուլիսին: