կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 13:51
Աշխարհ

«Պոբեդա»-ի սեփականատեր հայը պատմել է Լավրովի հետ ծանոթության մասին

«Պոբեդա»-ի սեփականատեր հայը պատմել է Լավրովի հետ ծանոթության մասին

Օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացատրել էր` ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին չի տարել շրջագայության «Պոբեդա»-ով, ինչպես դա եղել էր 2015 թվականին` ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի այցի ժամանակ: «Այն հայը, որը ինձ տալիս էր այդ «Պոբեդա»-ն, ինչ-որ տեղ է կորել»,- կատակել էր նա:

Спутник-Армения-ն գտել է մեքենայի տիրոջը` Վարդան Երեմյանին, ու զրուցել նրա հետ:

«Նրանք ինձ զանգահարել են, սակայն ես մրցումների էի, Սոչիից 88 կմ հեռու էի գտնվում և չկարողացա  տրամադրել մեքենան»,- ասել է նա:

Երեմյանը նաև պատմել է Լավրովի հետ ծանոթության մասին: Ասում է, որ նստած է եղել Լավրովի կողքին, լարվածություն չի եղել, հպարտ է եղել, որ հենց իր մեքենան է «Պարոն ոչ»-ը` Լավրովը,  ընտրել կարևոր իրադարձության համար:

«Մեր առաջին հանդիպման ժամանակ նա ինձ հարցրեց` արդյո՞ք հայ եմ: Ես ասացի` այո, Սոչիի հայերից եմ: Իսկ նա ասում է, որ Թբիլիսիի: Լավ մարդ է, մերն է: Այդ հանդիպումից հետո մի քանի անգամ հանդիպել ենք, բարևել իրար: Նա հարցնում է`ինչպե՞ս է «Պոբեդա»-ն, ես պատասխանում եմ, որ դեռ գոյություն ունի»,- պատմել է Երեմյանը:

Նա մեքենան գնել է քառորդ դար առաջ: Մեքենայի նախկին տերը ստացել էր այն Նիկիտա Խրուշչովից` ծովային ավիացիայի ռազմական օդանավի հաջող փորձարկումների համար: