կարևոր
607 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 12:44
Աշխարհ

Ինչո՞ւ է Այաթոլլա Խամենեիի խորհրդականն Արեւմուտքի հետ համագործակցության կոչ անում

Ինչո՞ւ է Այաթոլլա Խամենեիի խորհրդականն Արեւմուտքի հետ համագործակցության կոչ անում

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հանդես է եկել ինտրիգային հայտարարությամբ. նրա խոսքով՝ Բայդենը «մեղմ է խոսում», իսկ Թրամփը՝ «բաց», բայց մենք երկուսի հետ շփման լավ պատմություն չունենք»: Նա ընդգծել է՝ Թեհրանը «չի հավատում ԱՄՆ-ի բարի մտադրություններին, քանի որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ուղղակի եւ անվերապահ աջակցությունը եւ միաժամանակ միջնորդների միջոցով դեէսկալացիայի նրանց կոչերը նույն մետաղադրամի երկու կողմերն են»: Միեւնույն ժամանակ Վելայաթին նշում է՝ «մենք ակտիվորեն փորձում ենք հավասարակշռել հարաբերությունները արեւմտյան, արեւելյան եւ զարգացող երկրների հետ եւ ողջունում ենք եվրոպական, ասիական եւ աֆրիկյան ցանկացած պետության հետ բարեկամությունը»:Ինչպե՞ս դա հասկանալ, չէ՞ որ Թեհրանն Իսրայելի հարձակումից հետո հայտարարում է՝ պատրաստում է «հատուցման հարված»։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Երբ Վելայաթին խոսում է Բայդենի հետ բանակցությունների փորձի մասին, նա նկատի ունի ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցային գործընթացն Օմանի միջնորդությամբ «Մերձավոր Արեւելքում հատուկ իրավիճակի պատճառով»:  ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ճշտել է՝ խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան իրանական միջուկային ծրագրի շուրջ դատողությունների մասին էր: Ճիշտ է, հայտարարվել է՝ հոկտեմբերի 14-ին Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ նման բանակցությունները, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ կողմերի միջեւ որոշակի շփումներ պահպանվում են «Մերձավոր Արեւելքում էսկալացիա թույլ չտալու» նպատակով», - նշում է Տարասովը։

Այս կապակցությամբ Al Jazeera-ն պնդում է՝ Իրանի վրա Իսրայելի հարձակումից առաջ Վաշինգտոնն ուժեղացրել է ճնշումը Թել Ավիվի վրա եւ փոխել Իրանի օբյեկտներին ուղղված նրա հարվածների ուղղությունը եւ կրճատել հարձակման մասշտաբները:

«Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ Իրանը հասցեական տեղեկատվություն է ունեցել նման հարվածների մասին։ Այլ բան է, որ ԱՄՆ-ին չհաջողվեց ընդհանրապես չեղարկել Իսրայելի պատասխան հարվածը։ Ուստի չի բացառվում՝ Վելայաթիի «ազդանշանն» ուղղված է հիմնականում ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերներին՝ ակնարկելով ներքաշվել բանակցային գործընթացի մեջ եւ ձգձգել Իրանի կրկին ենթադրյալ պատասխան հարվածը Իսրայելին։ Դա աշխարհաքաղաքական ինտրիգ է, որի իմաստն այն է, որ Եվրոպան կարող է Իրանի հետ բանակցությունների գնալ ԱՄՆ-ի գաղտնի համաձայնության դեպքում ՝ գործիքներ ստեղծել իրանական մարտավարական դադարի համար, որպեսզի նա սուր չարձագանքի Իսրայելի վարչապետի գործողություններին, որը խաղում է իրավիճակի սրման վրա։ Իսրայելի եւ Իրանի միջեւ ներկայիս դիմակայությունը կարելի է համեմատել շախմատային խաղի հետ, որտեղ հիմնական ծանրբեռնվածությունն ընկնում է նախաձեռնությանը տիրապետող խաղացողի վրա, որը պետք է արձագանքի հակառակորդի նախորդ քայլերին։ Ընդհանուր առմամբ դա տեղավորվում է բարեփոխիչ Իրանի նորընտիր նախագահի դոկտրինի մեջ, որը նախատեսում է Արեւմուտքի հետ երկխոսություն հաստատելու ձգտում։ Ընդ որում՝ դոկտրինի ենթադրյալ իրագործումը տեղի է ունենում Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների ակտիվացման ֆոնին։ Արեւմտյան The Atlantic պարբերակնը ենթադրում է՝ «Իրանը փորձում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները որպես մանրադրամ օգտագործել Արեւմուտքի հետ հնարավոր բանակցություններում», այդպես է ստացվել Էրդողանի մոտ: Բայց նա հիասթափվեց իր քաղաքականությունից։ Հավանաբար նման բան է սպասում նաեւ Փեզեշքիյանին, որը հույս ունի մեղմացնել կամ վերացնել Արեւմուտքի պատժամիջոցները», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի