|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծամոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին:
Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել ոռոգման աշխատանքների, բերքի իրացման խնդիրների շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:
Մարզային այցի շրջանակում նախարարը եղել է «Արմավիր» ջրօգտագործող ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:
Նախարար Պապիկյանը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա խնդիրները բազմաթիվ են, բողոքները սպասարկող ընկերություններից՝ շատ, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի,կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն:
«Մենք լիահույս ենք, որ համատեղ աշխատանքով կլուծենք խնդիրները»,-նշել է նախարարը: