|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, փակել էին Արմավիր-Երևան մայրուղին՝ պահանջելով լուծել իրենց մեծաքանակ բերքի մթերման խնդիրը: Բանն այն է, որ գյուղացիներն այս խնդրի պատճառով չեն կարողանում վճարել բանկերից վերցրած վարկերը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիների խնդիրն արդեն լուծման փուլում է: «Գյուղացիները մի փոքր նեղացրել էին ճանապարհը, սակայն, հիմա արդեն բացվել է այն, նորմալ է ամեն ինչ: Նրանց հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ քննարկում եղել է: Արշալույսի գյուղապետը հինգ ներկայացուցիչների հետ հրավիրվել է մարզպետարան: Ագրոբանկի տնօրենը հրավիրել է գյուղացիներին: Նրանց կողմից բարձրացված հարցերին պատասխաններ տրվել են: Բանկն անհատական կաշխատի գյուղացիների հետ` կապված իրենց վարկերի հետ»,- ասաց մարզպետը: