Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Առաջիկայում կառավարությունը խորհրդարանում կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, համաձայն որի` նախատեսվում է մարզպետարանների աշխատակիցների շուրջ 30 տոկոս կրճատում. խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Փաթեթը պատրաստ է, պետք է ներկայացվի քննարկման: Օրինակ` Արագածոտնի մարզում 28 տոկոսով կլինեն կրճատումներ, այսինքն` 121 աշխատակցից կրճատումների պատճառով կմնա 87-ը: Այժմ ամենամեծ աշխատակազմն ունի Գեղարքունիքի մարզպետարանը` 186 աշխատողով: Նախատեսվում է, որ բոլոր մարզպետարաններում կլինի մեկ տեղակալ` մեկ օգնականով: Իսկ մարզպետը կունենա 2 օգնական: Մինչ այժմ մարզպետերն ունեցել են երեք տեղակալ: Մենք ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել, որ աշխատակիցների 40 տոկոսը, ըստ էության, աշխատանք չի կատարում, չեմ ասում`ոչինչ չի անում, բայց նրանց փոխարեն, դա կարող է անել մեկ այլ աշխատող: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները»,- ասաց Պապիկյանը: