Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության` Գյումրիում տեղի ունեցած արտահերթ արտագնա նիստում տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը։
Նա նշեց, որ 2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ։ «Շիրակին հատկացվել է 354 միլիոն 915 հազար, իսկ Լոռուն՝ 419 միլիոն 510 հազար դրամ», - նշեց Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով` գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրում 54 ծրագիր իրականացնելու համար: Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42 միլիոն 973 հազար դրամ։
Պապիկյանի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր՝ 1 մլրդ 599 մլն 282 հազար դրամ ընդհանուր բյուջեով: «27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903 մլն 809 հազար դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381 մլն 274 հազար դրամ»,- ասաց նա։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222 մլն 654 հազար դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում է 7 ծրագիր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 939 միլիոն 574 հազար դրամ»,- նշեց նա:
Պապիկյանի խոսքով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1 մլրդ 82 մլն 100 հազար դրամ:
«USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղգործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1 մլն 486 հազար դոլար»,- նշեց նա։
Սուրեն Պապիկանը հայտնեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։