Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ոռոգման շրջանի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են ոռոգման պայմաններն ու առաջնահերթությունները:
«Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից` հանձնարարում եմ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռք բերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծման աշխատանքները` հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը»,- ասաց վարչապետը:
Նա նաև հանձնարարեց ֆինանսների, տարածքային կառավարման ու զարգացման, բնապահպանության նախարարներին` առաջին կետով նախատեսված նախագծերի փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում նախաձեռնել համապատասխան գնումների աշխատանքների մեկնարկման գործընթացը և այն ավարտին հասցնել ապրիլի 16-ին:
Մարզպետերին հանձնարարվեց ամփոփել ջրային ոլորտի ներդրումային ծրագրերը, ներկայացնել դրանք կառավարության աշխատակազմին, ոռոգման պլանավորման աշխատանքներն էլ սկսել աշուն-ձմեռ հատվածում: