կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 16:22
Քաղաքական

Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա հնարավոր է սկսվի 2020 թ.

Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա հնարավոր է սկսվի 2020 թ.

Թուրքիան ակնկալում է, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա կսկսվի 2020 թվականին: Այս մասին նշել է Թուրքիայի ռազմաարդյունաբերության վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրը:  

«Ս-400-ների երկրորդ մատակարարումը կարող է սկսվել հաջորդ տարի: Համակարգերի ղեկավարումը կիրականացնի Թուրքիան: Այլ կարծիք լինել չի կարող: Ոչ մի անցանկալի բան չի կարող լինել մեզ համար»,- նշել է Դեմիրը թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը դեռևս ոչ մի հստակ փաստ չի ներկայացրել այն մասին, որ Ս-400-ները չեն կարող գոյակցել Ֆ-35-ների հետ:

Ըստ Դեմիրի` Թուրքիան պատրաստվում է, Ս-400-ներն ուսումնասիրելով ,ստեղծել սեփական ՀՕՊ համակարգերը: «2021 թ. պատրաստվում ենք գործի դնել Hisar-A, Hisar-O և Siper համակարգերը»,- նրա խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը: