Առաջիկայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը կմատակարարվեն ոչ միայն Թուրքիա, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներ, հայտարարել է Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Թուրքիան առաջին ծիծեռնակն է: Տարածաշրջանում անպայման կհայտնվեն С-400-եր, մենք սերտ կհամագործակցենք նաև այլ երկրների հետ` հետզհետե ավելացնելով այս ուղղությամբ գործակցությունը: Կան կարևոր երկրներ, որոնք նույնպես ունեն այս համակարգերի պահանջը, և մենք անպայման կբավարարենք այդ պահանջը»,- ասել է Սլուցկին: