| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա տղան և նրա 17-ամյա քույրը դուրս գրվեցին հիվանդանոցից:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
Նրանց ուղեկցել են առողջապահության նախարարի տեղակալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրինությունն ու բուժող բժիշկները:
Հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին:
Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր:
Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին: Նա ևս վիրահատվել էր:
Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս էր գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: