կարևոր
817 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-03 12:53
Հասարակություն

Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Երևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից 1-ն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից

2-ի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժնմունքում` բժիշկների հսկողության տակ, իսկ մեկինը` բավարար։

Դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է` 11 ամսական աղջիկը, որը «Ուիգմոր» ԲԿ-ում էր։ Նա մորաքրոջ մոտ է։