|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քիչ առաջ Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանը տուժել էր մայիսի 26-ի առավոտյան Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Վթարից տուժել էր նաև Հակոբ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Արմեն Հակոբյանը: Նրա վիճակը նույնպես գնահատվում է ծայրահեղ ծանր: Վթարից տուժած Արթուր Գասպարյանը, ով համեմատաբար թեթև վնասվածքներ էր ստացել, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: