|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինքն այն կարծիքին չէ, որ իր եղբայրն այս տարի կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հայտնում է AP-ն, նշելով՝ այնուամենայնիվ, դա չի բացառվել։
Հայտարարությունում Կիմ Յո Չոնը կոչ է արել Վաշինգտոնին խոշոր զիջումների գնալ՝ միջուկային դիվանագիտությանն աջակցելու համար:
«Դեռ կարող է պատահել անսպասելին՝ կախված երկու բարձրագույն առաջնորդների որոշումից»,- ասել է Կիմ Յո Չենն ու հավելել՝ եթե բարձր մակարդակի բանակցությունների անհրաժեշտություն կա, ապա դա անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին, իսկ Հյուսիսային Կորեայի համար դա «գործնական չէ եւ չի ծառայում մեր շահերին»:
Հիշեցնենք՝ Կիմ Յո Չենը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամենամտերիմ վստահորդ է համարվում. նա վերջերս ճանաչվել էր նրա՝ միջկորեական հարցերով գլխավոր պաշտոնյա: