կարևոր
3433 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-02 23:57
Հասարակություն

Ողբերգական ավտովթար․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի անդամները հիվանդանոցում են

Ողբերգական ավտովթար․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի անդամները հիվանդանոցում են

Ողբերգական ավտովթար՝ Երասխում․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Փրկարարները «Mercedes»-ից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա և մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։