Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած` զինվորական բեռնատարի վթարից հետո զինվորական հոսպիտալ տեղափոխված 9 զինծառայողներից ոմանք հնարավոր է այս շաբաթ դուրս գրվեն: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ զինծառայողների վիճակը բավարար է: Անցյալ շաբաթ վիրահատել են վթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած Մհեր Վարդանյանի ազդրը, իսկ մեկ ամսից կվիրահատեն Մարտիրոս Քոչարյանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող` N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում դուրս էր եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Վթարի հետեւանքով մահացել էր բեռնատարի վարորդը՝ ժամկետային զինծառայող Արտյոմ Թորոսյանը: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ, իսկ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է ընթանում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ վթարի պատճառը մեքենայի տեխնիկական խնդիրներն էին: