Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժիշկներին հաջողվել է փրկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը: Նա սեպտեմբերի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա: Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- նշել էր Դերձյանը ու հավելել, որ օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ, նա գիտակցության էր եկել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի փողոցներից մեկի թեք հատվածում կայանած՝ առանց վարորդի մեքենան շարժվել և վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տարել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխել էին Վանաձորի ԲԿ: