Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը` Թուրքիային Ֆ-35 կործանիչների արտադրությունից դուրս մղելուն:
«Մենք Ֆ-35-ների համար 1 մլրդ 400 մլն դոլար ենք վճարել: Մինչ այս պահը ԱՄՆ-ում մեր օդաչուներին 4 հատ հանձնել են և չեն թույլատրում, որպեսզի մեր երկիր գան: Դրանից հետո մեզ ասում են` ինչո՞ւ գնեցիք Ս-400-ներ, այլ ոչ թե «Պատրիոտներ»: Մենք հավատարիմ ենք համաձայնագրին: ԱՄՆ Սենատին եմ հարց ուղղում` Օբամայի ժամանակ մենք ցանկացանք «Պատրիոտ» գնել, ինչո՞ւ թույլ չտվեցիք: Պարոն Թրամփի ժամանակ էլ եք ցանկանում արգելք դնել: Մենք փողով գնում ենք, բայց չեք տալիս: Այդ ժամանակ էլ մենք կգնանք նրանց մոտ, ովքեր տալիս են: Ռուսաստանի հետ ամեն տեսակ համաձայնության եկանք: Ահա` ստացանք: Ֆ-35-ները չե՞ք տալիս: Շատ լավ: Մենք էլ այդ ժամանակ միջոցներ կձեռնարկենք: Այլ տեղեր կգնանք: Այդ թեմայով աշխատանքներ ենք արել, անում ենք»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում mynet.com կայքը: