|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Եթե այնպես որոշվի, որ այլևս չպիտի պաշտոնավարեմ` որպես նախարար, այդ դեպքում ապահովագրական ոլորտ երևի չվերադառնամ. լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` խոսելով իր` նախարարի պաշտոնում մնալ-չմնալու մասին:
Նա նշեց նաև, որ եթե հեռանա պաշտոնից, որոշ նախագծեր ունի, դրանցով կզբաղվի: Այլ մանրամասներ նախարարը հրաժարվեց ներկայացնել: «Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, և միասին պետք է ինչ-որ որոշման հանգել: Իսկ, առհասարակ, անցած 8 ամիսների ընթացքում մենք որոշեցինք նախագծեր կյանքի կոչել, որոնք եթե առաջիկա 3-4 տարիների ընթացքում իրականացնենք, ապա կունենանք առողջապահական ամբողջական համակարգ»,- ասաց նախարարը: