Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Արցախից գրեթե ամեն օր տասնյակ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ինչ է լինելու, ի վերջո, այս ամբողջ հակամարտության վերջը։ Մարդիկ ուզում են ստանալ մի հարցի պատասխան, որը չգիտեն ոչ Իլհամը, ոչ Էրդողանն ու Նիկոլը, ոչ նույնիսկ Պուտինն ու Բայդենը։ Մարդիկ չգիտեն, որ աշխարհաքաղաքականությունը մի քանի մարդու կողմից կայացված որոշումը չէ, այլ այդ որոշումներին հասնելը։
Մի բան է պայմանավորվել ու որոշել, այլ բան է դա կատարել, քանի որ կատարման ընթացքում լինում են բազմաթիվ խնդիրներ՝ տված խոսքից հրաժարում, անկանխատեսելի իրավիճակներ, ի վերջո՝ ժողովրդի ցասում։
Այս վերջինը այն ամենաուժեղ գործոնն է, որի դեմ անզոր են բոլոր գերտերությունները։ Ձեզ թվում է՝ Իլհամն ու Նիկոլը իրենց հովանավոր գերտերությունների հետ չե՞ն ուզում արագ հայաթափել Արցախն ու ավարտին հասցնել 2018թ․ սեպտեմբերի 28-ի պայմանավորվածությունը։ Ուզում են, բայց խանգարում են Արցախցիները և մի շատ կարևոր գործոն։
Երբեք մի թերագնահատեք Արցախի բանակի դերը։ Հավատացած եղեք, եթե Արցախի առաջնագծում չլինի հայ զինվորը, թշնամին ժամերի ընթացքում կհասնի Ստեփանակերտ, կանի իր երազած ցեղասպանությունը և կանցնի հաջորդ գործերին։ Թորքը թքած ունի, թե ինչ դատապարտող խոսքեր կասի միջազգային ստերջ հանրությունը։ Դրանք խոսքեր են, որոնք ասելուց հետո որևէ բան չեն դառնում։
Հետևաբար, Արցախի հայկականությունը դեռևս շարունակում է պահել միայն ու միայն Արցախի ՊԲ-ն, Արցախի զինվորը։
Հարգենք նկարի համազգեստն ու դրոշը և վերջապես գիտակցենք, որ Արցախի բանակը զենք էլ ունի, զորք էլ, ուժ էլ։ Կարևոր պահին հենց Արցախի բանակն է ճեղքելու թշնամու զորքի շարքերը և ապահովելու Արցախի ազատագրումը»։