|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական հայտնի հեռուստակոմունիկացիոն «Մեգաֆոն» ընկերությունը «հերթական անգամ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ»: Այդ մասին ասվում է «Ռուսաստանի ադրբեջանցիների միության» և ադրբեջանական այլ կառույցների ղեկավարների հայտարարությունում. հայտնում է Minval.az-ը:
Բանն այն է, որ ընկերությունն իր գնացուցակում կրկին Լեռնային Ղարաբաղը նշել է որպես առանձին պետական միավորում: Նշվում է նաև, որ զանգի արժեքը դեպի Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ տարբեր է:
Միությունն այդ քայլը սադրանք է համարում` «հայ անջատողականների» շահերից բխող: