|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Տասնյակ հազարավոր բրիտանացի ուսանողներ են մասնակցել իշխանությունների` ուսման վարձավճարը բարձրացնելու մտադրության դեմ կազմակերպված խաղաղ ցույցին: Սակայն գործն առանց բախումների չի ավարտվել: Ուսանողները ծեծել են մի քանի ոստիկանների և այրել նրանց ավտոբուսը: Կարգուկանոնի պաշտպաններն էլ, իրենց հերթին, 15 ցուցարարների են ձերբակալել՝ հասարակական ունեցվածքը փչացնելու պատճառով, տեղեկացնում է Euronews-ը:
2012-ից բարձրագույն կրթության տարեկան վարձը կկազմի 11 հազար եվրո (երեք անգամ ավելի այս տարվա վարձի համեմատ): Վարձավճարի բարձացումը զայրացրել է նաև դասախոսներին, քանի որ ուսման վարձի կտրուկ բարձրացման դեպքում, ամենայն հավանականությամբ, նրանցից շատեը կզրկվեն աշխատանքից, որովհետև բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը խիստ կնվազի: