կարևոր
2632 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-26 19:55
Աշխարհ

Գազայում պաղեստինցիների ցեղասպանության մասին Հաագայի դատարանի որոշումը զայրացրել է Իսրայելի ղեկավարությանը

Գազայում պաղեստինցիների ցեղասպանության մասին Հաագայի դատարանի որոշումը զայրացրել է Իսրայելի ղեկավարությանը

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերաբերյալ Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Vesti Israel պորտալը։

«Մենք արդար պատերազմ ենք մղում ՀԱՄԱՍ-ի հրեշների դեմ, որոնք սպանել և բռնաբարել են մեր քաղաքացիներին։ Մենք կշարունակենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու մեր երկիրը և մեր քաղաքացիներին՝ հարգելով միջազգային իրավունքը։ Ինչպես ցանկացած պետություն, Իսրայելն էլ ունի ինքնապաշտպանության իրավունք։ Հաագայի դատարանը իրավացիորեն մերժեց մեզ այս իրավունքից զրկելու աղաղակող փորձը, սակայն հենց այն փաստը, որ դատարանը քննարկել է այն կեղծ պնդումը, թե Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ, վրդովեցուցիչ է և խայտառակում է դատարանը։ Մենք արդար պատերազմ ենք վարում և կշարունակենք պայքարել դրա դեմ այնքան ժամանակ, մինչև լիակատար հաղթանակ տանենք, հաղթենք «ՀԱՄԱՍ»-ին, վերադարձնենք բոլոր պատանդներին և երաշխավորենք, որ Գազան այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասաց է Նեթանյահուն:

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը պատասխանել է Հաագայի Միջազգային դատարանի որոշմանը` մեղադրելով նրան հակասեմականության մեջ։

Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտն իր հերթին հայտարարել է, որ դատարանն անարժանապատիվ որոշում է կայացրել՝ վարույթ ընդունելով Հարավաֆրիկյան Հանրապետության հակասեմական միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը կանխելու համար, սակայն անհապաղ հրադադար հաստատելու միջնորդությունը չէր բավարարել։