Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 12-ին մոտ 3000 մարդ էր հավաքվել Ֆրանսիայի Սենատի շենքի առջեւ` պահանջելով վավերացնել Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրենքը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք հանրահավաքին, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը, մասնակցել էր նաեւ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահի օգնական Պատրիկ Դեւեջյանը, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ:
2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց Ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին: Վերջերս WikiLeaks-ը տեղեկություն հրապարակեց, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է «օրինագիծը թաղել Սենատում»: Ըստ «Նուվել դ' Արմենի»-ի` դա առաջացրել էր Ազնավուրի զայրույթը եւ նրա` առաջին անգամ քաղաքական ակցիայի մասնակցելու որոշման պատճառ դարձել: