|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսական պետական «Ռոսիա 1» հեռուստաընկերության ամենշաբաթյա հաղորդման ժամանակ ցուցադրվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանային քարտեզը՝ քրդերի բաշխվածությամբ: Քարտեզի վրա քրդերի բնակեցրած վայրերը կրում էին Քուրդիստան անվանումը:
Թուրքական լրատվամիջոցներին բարկացրել էր այս փաստը: Նշել է, որ «ռուսական հեռուստաընկերությունը հաշվի չի առնում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը». հաղորդում է qha.com.tr կայքը:
Կայքն այս ամենը կապում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ նոյեմբերի 1-ին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցի հետ: Լավրովը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններում նշել է, որ «թուրքերը չեն կարող փախչել քրդական հարցից. Թուրքիայում մեծ թվով քրդեր են ապրում»:
Այդ հարցազրույցից հետո էլ «Ռոսիա 1»-ի ամենշաբաթյա հաղորդման ժամանակ է ցուցադրվել այդ քարտեզը: Բացի Թուրքիայից՝ Քուրդիստանի տարածքն ընդգրկել է Սիրիան, Իրանն ու Իրաքը: Ըստ կայքի՝ Ռուսաստանը Սիրիայում երկակի խաղ է խաղում:
