Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայք-էջից, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ կառավարության առաջարկություն ներկայացնելու հարցը (օրակարգի 19-րդ կետ)։
Ես չեմ հիշում մի դեպք, որ իմ անկախ պատգամավոր եղած կամ ԵԼՔ դաշինիքի ժամանակ պատգամավորի կամ մի ամբողջ խմբակցության ներկայացրած նախագիծը լինի չզեկուցվող: Այսինքն նման պրակտիկա անգամ Հանրապետական կառավարության կողմից չի կիրառվել օրենսդիր մարմնից ներկայացված նախագծերի քննարկման ժամանակ։
Այս նախագիծը չզեկուցվող հարցի տեսքով նիստի օրակարգում ընդգրկելը և կառավարության նիստում այն չքննարկելը համարում ենք բացարձակապես անընդունելի քայլ և արհամարհանք իր հիմնական սահմանադրական լիազորությունն ու առաքելությունն իրականացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության և հետևաբար նաև մեզ վստահության քվե տված 80.000 քաղաքացու նկատմամբ»։