կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-07 12:38
Քաղաքական

ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը. Էդմոն Մարուքյան

ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի շտապում խոսել, թե կառավարությունում ինչ տեղեր կարող են իրենց բաժին ընկնել Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ինքն իրեն տեսնում է խորհրդարանում։

Հարցին` այդ տեղը կարո՞ղ է լինել ԱԺ նախագահի դերը, Մարուքյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, ես մի անգամ թեկնածու եղել եմ, չընտրվեցի, ի՞նչ անենք»։

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը։ ««Ելք»-ը խորհրդարանում կլինի Փաշինյանի կառավարության թիկունքը։ Հիմա պետք է աշխատենք այն ծրագրերի ու փոփոխությունների իրականացման վրա, որը կառավարությունը կբերի խորհրդարան»,- հավելեց նա։