|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց պատգամավորներին` քվեարկել կառավարության ներկայացրած արտահերթ նիստի օրակարգի համար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վարման կարգով նշեց, որ, անկախ այն բանից` նստաշրջանը արտահերթ է, թե` ոչ, կան օրենքներ, որոնց առաջին կատարողն ու պահպանողը պետք է լինի օրենսդիր մարմինը:
«Հիմա դուք օրակարգում դրել եք այնպիսի հարցեր, որոնք ունեն հանրային հսկայական հնչեղություն, հուզում են հասարակության բոլոր շերտերին: Այստեղ նստած 130 պատգամավորներից ոմանց սեղանին այդ նախագծերը չկան, նման բանը խախտում է օրենքը, և դա անթույլատրելի է: Ես ասում եմ արդեն կառավարությանը, որ մենք տարիներ շարունակ արձանագրել ենք, դժգոհել ենք, մենք` բացահայտ, բարձրաձայն, դուք` ոչ բարձրաձայն, այս աշխատաոճի դեմ եք»,- նշեց Աղվան Վարդանյանը: