|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ ՍՊԸ-ն՝ որպես միակ մասնակից, կարողանա ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:
««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը ևս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար սահմանում է որպես միակ մասնակից՝ մեկ անձից բաղկացած այլ տնտեսական ընկերություն հիմնադրելու կամ ունենալու արգելք, ուստի անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաև նշված օրենքում՝ ուժը կորցրած ճանաչելով նշված օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը»,- ասվում է նախագծի մեջ
Նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովում դրվեց քվեարկության, ստացավ դրական եզրակացություն: Այն կներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում։