Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Կառավարության կողմից 6 նախագիծ է ներկայացվել ԱԺ քննարկմանը և հաստատմանը: Արդարադատության փոխնախարար` հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դրանք պահանջում են հատուկ ընթացակարգով հրատապ քննարկում և ընդունում, քանի որ հակառակ դեպքում ժամանակավրեպ կլինեն:
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Հովհաննիսյանին` արդյո՞ք երկրորդ ընթերցմանն էլ է վերաբերում հրատապ քննարկումը, քանի որ ինքը կարծում է, որ հատկապես «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը պահանջում է երկարատև քննարկում:
Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ հենց թոշակների հետ կապված նախագիծը հրատապ է, եթե դա լինի հուլիսից հետո, օրենքները հետևանք չեն ունենա, դրա համար է մշակվել փոփոխության նախագիծը»:
Մտքերի փոխանակման ժամանակ էլ «Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դժգոհ են կառավարության այս առաջարկից, և առաջարկեց, որ խորհրդարանը բոլոր նախագծերին դեմ քվեարկի, քանի որ կառավարության այս քայլը անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին` նշելով, որ բոլոր նախագծերն էլ հրատապության ռեժիմի մեջ են, հակառակ դեպքում կարող է հավելյալ ծախսեր բերել բյուջեին: «Մենք գուցե պետք է փոխենք կանխավարկածը, դրանով մեկ ժամ է օրենսդրական նախաձեռնության քննարկումների տևողությունը, ԱԺ կանոնակարգ-օրենքի 62 հոդվածը այդպես է սահմանում»,- ասաց նա:
Նախագծերի հրատապ քննարկման և ընդունման հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների` 60 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: