|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, կապված մայիսի 5-ին առանձին ռուս քաղաքացիների հայտարարությունների հետ, որոնք վերաբերում են Հայաստանում առկա ներքաղաքական վիճակին:
«Հիշեցնում ենք, որ վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են բացառապես Հայաստանի ու իր քաղաքացիների ներքին գործը: Երևանում ՌԴ դեսպանության գործունեությունը բխում է Հայաստանոի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների բնույթից: Հայաստանում ՌԴ դեսպանության դիրքորոշումները բխում են ոչ թե առանձին անձանց մասնավոր կարծիքներից, այլ` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ.Պեսկովի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հնչեցված հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ: