Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին վեթինգի ենթարկելու հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմում ներկայացրին՝ Գագիկ Հարությունյան, Գևորգ Դանիելյան, Սերգեյ Մեղրյան, Արմեն Խաչատրյան, Արմեն Բեկթաշյան կազմով: Իհարկե, ոչ պաշտոնապես, բայց հրաժարականների հիմնական պատճառ էր նշվում այն, որ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա՛մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա՛մ այլ հանձնաժողով: Իսկ մինչ այդ ասվել է, թե լավ կլինի՝ ԲԴԽ անդամները հրաժարական տան և գնան:
Եվ հիմա արդեն հետաքրքիր է, թե ինչու նախկին կազմի անդամների մի մասը գնաց, մի մասը մնաց:
Վերհիշենք մնացողների կազմը. Սերգեյ Չիչոյան, Անի Մխիթարյան, Հայկ Հովհաննիսյան և Լիպարիտ Մելիքջանյան: Գոնե 2-ի՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանի և իրավաբան-գիտնական Հայկ Հովհաննիսյանի պարագայում, ինչպես փոխանցեց աղբյուրը, պատճառն ակնհայտ է՝ Մխիթարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ընկերուհին է, իսկ Հովհաննիսյանն այն դատավորն էր, որը չէր համաձայնել ԲԴԽ այն որակման հետ, թե Փաշինյանի՝ դատարանների շենքերը շրջափակելու կոչը դատարանների աշխատանքի խոչընդոտում է: Այս նյութն առանց ԲԴԽ-ականների մեկնաբանության է, քանի որ թե´ Անի Մխիթարյանը, թե´ Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, հեռախոսն անջատեցին ու այլևս չպատասխանեցին: Լիպարիտ Մելիքջանյանն ընդհանրապես չպատասխանեց գանգերին:
«Ես ուրիշի փոխարեն կարո՞ղ եմ պատասխանել՝ ինչու գնացին կամ մնացին»:
Իր պարագայի մասին Չիչոյանն ասաց. «Որովհետև գտնում էի, որ գնալու խնդիր չունեմ: Կարող եմ աշխատել, օգուտ տալ պետությանը»:
Գնալու խնդիրը, այնուամենայնիվ, ո՞րն է: Սերգեյ Չիչոյանը չի կարող ասել: Նրանց պարտադրում էին գնալ, Ձեզ՝ ո՞չ. հարցին ԲԴԽ նախագահի ԺՊ-ն ասաց, որ որևէ մեկին պարտադրելու մասին տեղեկություն չունի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում