Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Forbes Russia-ն հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակը: Բոլորի ընդհանուր կարողությունը 499 միլիարդ դոլար է, որից 432 միլիարդը բաժին է ընկնում առաջատար 100-ին։ Եթե նախորդ տարի ռուս միլիարդատերերի թիվը 62 էր, ապա այս տարի` 101:
Ցուցակի առաջին տեղում Վլադիմիր Լիսինն է՝ 24 մլրդ դոլարով: Առաջին եռյակում են նաեւ Ալեքսեյ Մորդաշովը (18.5 մլրդ դոլար) եւ Միխայիլ Պրոխորովը (18 մլրդ դոլար)։ Մեկ տարվա ընթացքում իր կարողությունների զգալի աճ է արձանագրել Ալիշեր Ուսմանովը՝ 10.5 մլրդ դոլարը դարձնելով 17.7 մլրդ դոլար` ինտերնետի եւ մետալուրգիայի ոլորտում բաժնետոմսերի գների աճի հաշվին։
Այս ցուցակում կան նաեւ հայեր: 1.5 մլրդ դոլար է «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրների եւ «Ռոսգոսստրախ» ընկերության բաժնետեր Դանիլ Խաչատուրովի կարողությունը:
«Տաշիր»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողությունը 1.4 մլրդ դոլար է, իսկ Ռուբեն Վարդանյանինը` 0.5 մլրդ դոլար: