կարևոր
3637 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 11:33
Քաղաքական

Ինչո՞ւ է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից մեկը շարունակում մնալ պատգամավոր. «Փաստ»

Ինչո՞ւ է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից մեկը շարունակում մնալ պատգամավոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ Ըստ այդմ, կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլ յանն ու Ելենա Կիրակոսյանը, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել: Մնացել էր միայն Զեմֆիրա Միրզոևան, որը խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, և մանդատը դնելու դեպքում այդ քվոտան կանցներ իշխող ՔՊ-ին, այսինքն՝ «Հայաստան» խմբակցությունը կկորցներ մեկ պատգամավոր՝ հօգուտ իշխանական խմբակցության:

Սա անթույլատրելի է համարվել «Վերածնվող Հայաստանի» կողմից, առավել ևս, որ թե՛ խմբակցությունը, թե՛ կուսակցության ներկայացուցիչները ոչ մեկ անգամ նշել են, որ իրենց համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Ի դեպ, «Վերածնվող Հայաստանի» խորհուրդը նաև որոշել էր, որ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։

«Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- նշված էր հայտարարության մեջ։Հայտարարության այս մասը իշխանական «սատելիտներին» հիմք էր տվել տեղեկություններ տարածել, թե «Վերածնվող Հայաստանի» անդամ հանդիսացող «նոր եկողները» կվերցնեն մանդատները: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Մարիա Պետրոսյանը ևս պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ: Նա նշել է, որ իր որոշումը կապված է Ազգային ժողովից հեռանալու՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշման հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում