կարևոր
7417 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-04-07 14:22
Տարածաշրջան

Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. 2 մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. 2 մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

Թբիլիսիի Բոչորմա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ չորսը, հայտնում է վրացական Առաջին ալիքը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը։

«Այս փուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիի Բոչորմա փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Beltground» խանութին կից հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, որոնք շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։  

Ծանուցումը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, այդ թվում՝ հրշեջներ, պարեկային և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ։

Այս պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդման մեջ։