կարևոր
2185 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-23 09:49
Քաղաքական Հասարակություն

Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին. աննախադեպ երևույթ. «Ժողովուրդ»

Կառավարության անդամներից ոչ ոք չցավակցեց արցախցիներին. աննախադեպ երևույթ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության անդամները երեկ՝ նիստի մեկնարկին, հոտնկայս էին «մեծարգո վարչապետին» դիմավորելիս, սակայն զոհերի հիշատակը նույնքան կազմակերպված չհարգեցին։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նիստի մեկնարկին այդպես էլ նրանք ոտքի չկանգնեցին ու մեկ րոպե լռությամբ չհարգեցին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված արցախցիների հիշատակը. մի երեւույթ, որ կարելի է «աննախադեպ» համարել։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա կառավարության անդամներից որեւէ մեկը չցավակցեց արյունահեղությանը զոհ գնացած արցախցիներին, կարծես ոչինչ չէր եղել։

Ու եթե չլիներ Փաշինյանի կարճ ներածական խոսքը, իրականում՝ ազդարարումը, թե ՀՀ դեմ հիբրիդային քարոզչական պատերազմ է սկսվել, իսկ Արցախում մնացած քաղաքացիական անձանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա սուբսիդիոն ծրագրերով վերանորոգվող փողոցների շարքի թվարկումից չէիր ասի, թե ինչ իրավիճակում է այսօր Հայաստանը, ինչ իրավիճակում է Արցախը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում