Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Русарминфо-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ զարգացումներին, ասել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների սուբյեկտ:
«Ղարաբաղը պետք է բանակցային սուբյեկտ դառնա: Դրա համար հարկավոր է ջանք գործադրել այդ տարածքի սուվերենացման համար, որպեսզի այնտեղ իշխանությունների ազատ ընտրություններ անցկացվեն»,- ասել է նա:
Փորձագետի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս առաջադրանքից շեղում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հանգուցալուծում չստացած իրավիճակը:
Ըստ Լեպյոխինի` բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն սուվերենացում: «ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է առանցքային բանակցային ձևաչափը լինի, քանի որ ՄԽ շրջանակում, Ռուսաստանից բացի, ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ նրանով, որ Ղարաբաղի հարցը լուծվի` Հայաստանի շահերը հաշվի առնելով: Մինսկի խմբի միջոցով փորձ է արվում առաջ տանել խաղաղապահների տեղակայման գաղափարը, որպեսզի ավելի ուշ այնտեղ տեղակայվեն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի ղեկավարությունն այն դիրքորոշումն ունի, որ նման բան չի կարելի թույլ տալ»,- նշել է նա:
Լեպյոխինի կարծիքով՝ հարկավոր է բանակցային այլ ձևաչափ ստեղծել` հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխությունները: Ըստ նրա` տարածաշրջանային կայունությունը ներկայումս կախված է Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից: «Այդ իսկ պատճառով ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել այս երկրների միջնորդության ներքո: Թուրքիան, հասկանալի է` լինելու է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի թիկունքում կանգնած է լինելու Ռուսաստանը»,- ասել է Լեպյոխինը` հավելելով, որ բարդություններ է առաջացնում Իրանը, որը սահմանակից է Ադրբեջանին և Հայաստանին և խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ: