Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստատեսության գործադիր տնօրենն է Արաքսի Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրը, որն ի դեպ ԱՄՆ-ում գրանցված Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գանձապահն ու ֆինանսական հարցերով գլխավոր տնօրենն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
«Ապրիլի 1-ից ԱՄՆ-ում իր աշխատանքն է սկսել Հանրային Հեռուստատեսության մասնաճյուղը, որն իր հաղորդումները հեռարձակելու է First Channel America անվան ներքո:
Հեռուստատեսության նպատակի մասին ամենաանկեղծն իր ուղերձում արտահայտվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նշելով «ապատեղեկատվության (նիկոլի իշխանության դավաճանության բացահայտման) դեմ պայքարը»:
Թե ո՞ւմ անուղղակի վերահսկողության տակ է աշխատում First Channel America-ն դժվար չէ հասկանալ:
Հեռուստատեսության գործադիր տնօրենն է Արաքսի Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրը, որն ի դեպ ԱՄՆ-ում գրանցված Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գանձապահն ու ֆինանսական հարցերով գլխավոր տնօրենն է: 2021 թվականի հունվարին Լոս Անջելես կատարած այցի ժամանակ հենց նրա մոտ էր հյուրընկալվում ՀՀ վարչապետի կինը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Ի դեպ, ԱՄՆ-ում «Իմ քայլը» հիմնադրամը գրանցված է նրա տան հասցեի վրա:
Այս բացատրությունից հետո պարզ է դառնում, թե ինչպե՞ս և ո՞ր նպատակով է Հանրային հեռուստատեսության մեջ աշխատրանքային փորձ ունեցող ու այսօր Լոս Անջելեսում հաստատված շնորհալի մարդկանց անտեսելով, հեռուստատեսության բնագավառից միանշանակ հեռու, մասնագիտությամբ հոգեբան և մինչև օրս ընտանեկան խնամակալական ընկերությունում աշխատող հենց Արաքսի Սիմիդյանին վստահվում First Channel America-ի ղեկավարությունը»: