|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Այսօր կառավարությունում ստորագրվել է աշխատանքային պայմանագիր` Վահրամ Ներսիսյանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ:
Աշխատանքային պայմանագիրն ստորագրել են ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:
Պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վահրամ Ներսիսյանցը պարզաբանումներ է տվել Համահայկական բանկի գործունեության եւ նպատակների վերաբերյալ:
Նա նշել է, որ Համահայկական բանկ առեւտրային բանկ չէ եւ նախատեսում է երկարաժամկետ ներդրումներ արտահանումը եւ ներկրումը խթանող կազմակերպություններում, որոնք ապահովելու են մրցունակություն համաշխարհային շուկայում: Ներսիսյանցի խոսքով, բանկի հետագա ծրագրերում նախատեսվում է վարկերի եւ ներդրումների ձեւով կիրառել նաեւ Սփյուռքում:
Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը լրացվելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից:
Բանկի գործունեության առաջնահերթություններից կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական եւ տուրիստական ոլորտները: