|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին փոխարինող է փնտրում:
Մեր աղբյուրները նշում են. որ Ռուբեն Ջաղինյանը դժգոհ է Մ. Գրիգորյանի աշխատանքից, բացի այդ, ներկայումս Հ1-ի գրեթե ողջ աշխատակազմը վերջինիս հետ լարված հարաբերություններ ունի: Ռուբեն Ջաղինյանը մեդիա դաշտի առավել հայտնի դեմքերին արդեն խնդրել է Հ1-ի տնօրենի պաշտոնի համար թեկնածուների անուններ նշել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։