Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Նշենք, որ հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձեւով վերակազմակերպելու միջոցով, տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել եւ հաստատվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը եւ 2015 թ. բյուջեն: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է քննարկվող փաստաթղթերը վերախմբագրել եւ լրամշակել հնչած դիտողություններով ու առաջարկություններով: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել հիմնադրամի կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունը եւ գույքի տնօրինման կարգը:
Հաջորդիվ խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը: Հիմնադրամի ներդրումների, արտահանման եւ զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը եւ Տիգրան Կարապետյանը: