|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պետք է անել հնարավոր ամեն բան Վրաստանի և Ռուսաստանի միջև վերջին օրերին առաջացած խնդիրները լուծելու համար: Այդ մասին РБК-ի հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետի` ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն. հայտնում է Спутник-Грузия-ն:
Հիշեցնենք, որ, Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին, ՌԴ-ն հուլիսի 8-ից կդադարեցնի ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ:
«Հույս ունենք, որ հրատապ որոշումներ կայացնելու կարիք չի լինի»,- ասել է Աբաշիձեն` պատասխանելով հարցին` Վրաստանի կողմից կլինե՞ն պատասխան քայլեր:
Նրա խոսքով` Վրաստանի համար թանկ են բոլոր զբոսաշրջիկները:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Աբաշիձե-Կարասին» ձևաչափն օգտակար է: