|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին ծագած հակամարտությունը "անհապաղ կկարգավորվի": Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն:
«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններին: Ես վստահ եմ, որ մեր տարածաշրջանին և ողջ աշխարհին պետք չէ ևս մեկ ապասառեցված հակամարտություն, լարվածության մեկ այլ օջախ, և վստահ եմ, որ երկու երկրների առաջնորդները ընդհանուր լեզու կգտնեն և կկարողանան խնդիրը խաղաղ կարգավորել», - ընդգծել է Վրաստանի Փանջիկիձեն:
«Որքանով ես տեղյակ եմ, արդեն նշանակված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և դա ինձ հույս է տալիս, որ հակամարտությունը կկարգավորվի»,-ընդգծել է նա: