Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանը հույս ունի, որ հենց Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, Կիևը կսկսի նրան Թբիլիսիին հանձնելու գործընթացը. հայտնում է apsny.ge-ն:
«Իմեդի» հեռուստաալիքի եթերում երկրի արդարադատության նախրար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ դա ոչ թե քաղաքական, այլ «իրավական և հետաքննչա-դատախազական գործընթաց է»: Նախարարը հիշեցրել է, որ Թբիլիսին պահանջում էր արտահանձնել Սահակաշվիլիին դեռևս 2014-2015 թվերին, քանի որ նա մեղադրվում է պատգամավորի ծեծելու, մոտ 4 մլն դոլար վատնելու, 2007-ի նոյեմբերի խաղաղ ցույցը ցրելու մեջ: Սակայն 2015-ին Կիևը հրաժարվեց արտահանձնել Սահակաշվիլիին` պատճառաբանելով, թե նրան հետապնդում են ոչ միայն իրավական տեսանկյունից:
Ի դեպ, կիրակի Սահակաշվիլին դարձյալ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին, որոնք իրեն հուլիսի 26-ին զրկել են քաղաքացիությունից, հանցագործ լինելու մեջ: Նա ասել է, որ փաստաթուղթը, որի հիման վրա իրեն զրկել են քաղաքացիությունից, կեղծ է: