|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:
Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝
∙ Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,
∙ Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,
∙ Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,
∙ Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,
∙ Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ:
Մանրամասները՝ ուղեցույցում: