|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից մարտի 20-ից Արցախի Մարտունի քաղաքում մեկնարկել է պատանեկան ճամբար, որին մասնակցում են 11 -16 տարեկան 140 պատանի:
«Երբ թվում է, որ չկա հույս՝ ՀՅԴ երիտասարդականը հույս է ներշնչում, երբ թվում է, որ չկա նպատակ եւ ապագայի տեսլական, ՀՅԴ երիտասարդականը այն ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով ապացուցում է, որ կա»,- գրում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։
Հայ Հեղափոխական դաշնակցությունը միշտ եղել է Արցախում, նախապատերազմյան եւ հետպատերազմյան, միշտ հարմարվելով կարիքներին եւ կոնտեքստին, պատրաստակամորեն նպաստելով բարգավաճման ապահովությանը եւ գրեթե բոլոր ոլորտներին կամ մարդկանց կարիքներին:
Այս ճամբարները մեր ընկեր արցախցիներին հիշեցնելու համար է, որ սփյուռքի աջակցությունը չի սահմանափակվում Ֆեյսբուքով, որ մենք իսկապես նրանց կողքին ենք, Եվ թող պայքարը շարունակվի։








