|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը ՉԺՀ-ի ակտիվ զարգացման նկատմամբ, քանի որ Դոնալդ Թրամփի օրոք երկու երկրների միջև հարաբերությունների բարդացման պատճառը Վաշինգտոնի չկամությունն էր ճանաչել Պեկինի զարգացման իրավունքը. հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նրանք չեն ցանկանում ճանաչել և հարգել Չինաստանի զարգացման իրավունքը, ինչպես նաև չեն ցանկանում տեսնել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրի հաջողությունը»,- ասել է Վան Ին:
Ըստ նրա՝ նման միակողմանի ու ագրեսիվ մտածողությունը խախտում է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը և շուկայական արդար մրցակցության կանոնները:
«Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կվերադառնա ռացիոնալությանը, օբյեկտիվորեն և արդարացիորեն կվերաբերվի Չինաստանի և ակտիվ զարգացող տնտեսություն ունեցող այլ երկրների զարգացմանը, կշարժվի դեպի Չինաստան, ինչպես նաև կնպաստի չին-ամերիկյան հարաբերությունների շուտափույթ վերադարձին առողջ և կայուն զարգացման ճանապարհի», - հավելել է Չինաստանի ԱԳ նախարարը։